fbpx
Պրոտեին

Պրոտեինը, որը թարգմանաբար նշանակում է՝ սպիտակուց, համարվում է բնական ծագում ունեցող սննդային հավելում և ոչ մի կապ չունի անաբոլիկ ստերոիդների հետ..
Իրականում պրոտեինը կարելի է համեմատել բարձր որակ հիդրոլիզացված կաթի հետ:
Պրոտեինը անհրաժեշտ է մկանները վերականգելու և նրանց ռելեֆ հաղորդելու համար: Պրոտեինը մեր օրգանիզմում ճեղքվելով վեր է ածվում ամինաթթուների, որոնք համարվում են «շինանյութ» մեր օրգանիզմի գրեթե բոլոր հյուսվածքների համար: Առանց պրոտեինի չեն կարող գոյություն ունենալ՝ ոչ մեր ներքին օրգանները, ոչ մազերը ոչ իմունային համակարգը և վերջապես մեր մկանները: Պարապունքից հետո վնասված մկանները վերականգնելու համար անհրաժեշտ է օգտագործել պրոտեին և էական չէ, թե ինչ տեսքով է այն հանդես գալիս, սովորական փոշի պրոտեինի, ձվի, հավի կրծքամսի, կաթնաշոռի, թե տավարի մսի տեսքով:
Մեր ամենօրյա սննդակարգի 30% պետք է կազմի պրոտեինները։

Ցուցադրել։